Հասարակություն

Պայթյուն՝ Սարյան փողոցում․ կա 2 տուժած

Երևանի Սարյան փողոցում մեքենայի գազաբալոն է պայթել: ՆԳՆ ոստիկանությունն ահազանգն ստացել է այսօր՝ 19:35-ին, Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։

Պարզվել է, որ  Opel մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ կան տուժածներ։ Ըստ նախնական տվյալների՝ տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են մյուս գազի բալոններից առկա արտահոսքը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված 5 տրանսպորտային միջոց։