«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2 ամսով կալանավորվել է»․ Radar Armenia-ին հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենեք, որ երեկ ԲԴԽ-ն որոշում կայացրեց՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին, ԲԴԽ–ն բավարարել է նաև դատավորի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու և ազատությունից զրկելու մասին դատախազության միջնորդությունը։
Նախօրեին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել էր ապացուցողական գործողություն։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ գործը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված վարույթին։