Հասարակություն

ԲԴԽ-ում քննվում է Արտուշ Գաբրիելյանին առնչվող միջնորդությունը

ԲԴԽ-ն այսօր առավոտից քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը. Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԲԴԽ-ից։

Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում նման միջնորդություն ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել էր ապացուցողական գործողություն։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ գործը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված վարույթին։