Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում պատգամավորի մոր և քաղաքական ակցիա իրականացնող մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել միջադեպ։
«Բողոքի ակցիա իրականացնող մի խումբ, հանդիպելով խանութից վերադարձող 70-անց մորս, փորձում են թևից քաշելով՝ համոզել, որ ստորագրի իրենց պահանջագրի տակ։ Հընթացս պարզում են, որ իմ մայրն է, շրջափակում են, ձայներ հանում, վիրավորում։
Նողկալի այս միջադեպը տեղի չէր ունենա, եթե այդ գործող անձանց մայրերը նրանց տված լինեին այնպիսի դաստիարակություն, որպիսին տվել է ինձ իմ մայրը։ Ոչ մեկիդ նկատմամբ այլևս գծեր չունեմ, սա ձեր ֆինանսավորած քաղաքական ակցիան է, սա ձեր տարիք, սրբություն, ոչ մի բան չհարգող ակցիան է։ Հայտարարում եմ՝ ստանալո՛ւ եք քաղաքական պատասխան»,- ասել է Վահագն Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։