Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 2 անձի. Radar Armenia-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում նման միջնորդություն ներկայացրել է գլխավոր դատախազությունը։
Երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել էր ապացուցողական գործողություն։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ գործը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված վարույթին։