Հասարակություն

Քանի մարդ է պատասխանատվության ենթարկվել արգելված վայրերում ծխելու համար

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում հանրային վայրերում ծխելու համար պատասխանատվության է ենթարկվել 897 անձ․ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՆԳՆ-ից։ 

Պատասխանատվության ենթարկվածներից 865-ը ֆիզիկական անձինք են, 32-ը՝ հանրային սննդի օբյեկտների պատասխանատուներ և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ։ 

ՆԳՆ-ից նաև հայտնել են, որ 2023թ․ ընթացքում այս արարքի համար, ընդհանուր առմամբ, պատասխանատվության է ենթարկվել 8214 հոգի, որից 7838-ը՝ ֆիզիկական, 376-ը՝ պաշտոնատար անձ:

2024թ․ ընթացքում, ընդհանուր առմամբ, սույն հոդվածով պատասխանատվության է ենթարկվել 4161 անձ, որից 3963-ը՝ ֆիզիկական, իսկ 198-ը՝ պաշտոնատար:

Անժելա Պողոսյան