Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը. այս մասին հայտնում են Radar Armenia-ի աղբյուրները։
Այժմ ԲԴԽ-ն քննում է դատավորին ազատությունից զրկելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել էր ապացուցողական գործողություն։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ գործը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված վարույթին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գործով 2 այլ անձի մեղադրանք է առաջադրվել։