Հասարակություն

Բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքը

Ապրիլի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում»։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մարտի 23-ին, Հանրապետության մարզերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեանիմոբիլով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա։

Հիվանդանոցում բժիշկները օրեր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Վահե Գ.-ն է։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։