Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել․ Radar Armenia-ին հայտնեց ՍԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Արմեն Դանիելյանը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։ Նա մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը: