Հասարակություն

Կրկնապատկվել է տրամադրվող թեստ-երիզների քանակը

Կրկնապատկվել է տրամադրվող թեստ-երիզների քանակը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»:

Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն:

Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և քրոնիկ վիճակների նվազմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական