Հասարակություն

Քաղաքական պարտությունները փորձում են փոխհատուցել խուլիգանությամբ

Քաղաքական պարտությունները փորձում են փոխհատուցել խուլիգանությամբ

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել.

«Նոր Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզը շահագործման հանձնված չէ, շինաշխատանքների գումարը փոխանցված չէ, աշխատանքների ընդունման ակտ ստորագրված չէ: Եվ քանի որ մանկապարտեզը որպես այդպիսին չի աշխատում, որևէ պարագայում որևէ մեկի գլխին քար ընկնել չէր կարող:

Հորդորում ենք դադարեցնել՝ «Հանրապետություն» կուսակցության և Հանրապետության անդամ վարչական շրջանների ղեկավարների դեմ անիմաստ ու անհեթեթ շահարկումները և հիշեցնում ենք, որ ցանկացած շահարկում համարժեք պատասխան է ստանալու:

Ուստի քաղաքական և, ոչ միայն, սուտասաններին հորդորում ենք, որքան էլ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմի շրջանակներում պատվերնեք եք ստանում հանրահայտ հասցեից, հանուն Երևանի ու երևանցու պետք է աշխատել, ոչ թե քաղաքական պարտությունները փորձել փոխհատուցել խուլիգանությամբ:

Հ.Գ. Նաև Իրավապահ մարմիններին հորդորում ենք զբաղվել պետությանը և պետական ու համայնքային գույքի վնասողներով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական