«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 29-ին, որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն.
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի թաղ. 110-191 շենքերի, Ճառագայթային, Իսակով 19/4-95 շենքեր՝ ժամը 10:30-19:00-ը,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի թաղ. 1-60 շենքեր՝ ժամը 11:00-18:00-ը,
- Դավթաշեն 4 թաղամաս՝ ժամը 11:00-15:00-ը,
- Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 1-12 փողոցների, Մուշական 1-11 փողոցների, Սարի Թաղ 26, 27, 28 փողոցներ՝ ժամը 11:30-15:00-ը,
- ք.Գորիս Սյունիք, Մ.Խորենացու, Գ.Նժդեհ, Գ.Տաթևացու, Գր.Նարեկացու փողոցներ՝ ժամը 10:15-19:00-ը,
- ք.Գյումրի Մուշ թաղամաս՝ ժամը 10:45-19:00-ը,
- ք.Կապան Շահումյան, Մ.Հարությունյան փողոցներ՝ ժամը 11:15-16:00-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: