Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին, մայիսի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին, մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։

Երևանում ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։