Հասարակություն

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ. փաստաբան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ. փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել և նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։ Կատարվել են քննչական գործողություններ և այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ Radar Armenia-ին հայտնել էր, որ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական