Հասարակություն

Սահմանապահ զինծառայողի մահվան գործով 1 անձ է ձերբակալվել

Ապրիլի 25-ին սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզում սահմանապահ զինծառայող էր զոհվել իրեն ամրակցված ինքնաձիգից հրազենային վիրավորում ստանալու հետևանքով։ Քրեական վարույթ էր հարուցվել մեկ այլ զինծառայողի կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ հոդվածով։