Հասարակություն

Դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն

Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասներ են հայտնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր իրականացված քննչական գործողությունների մասին։

«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն»,- Radar Armenia-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ իրավապահները բերման են ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին։