Հասարակություն

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել

Ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարությունից։ 

Ապրիլի 28-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Մ. -ի կենսաբանական մահը։ Դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում՝ միայնակ»,- մանրամասնեցին գերատեսչությունից: