Հասարակություն

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում

Այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Սևան-Երևան ճանապարհի սկզբնամասում գտվնող գազալցակայաններից մեկում։

ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնեցին, որ ահազանգը ստացվել է առավոտյան 9։37-ին։

«Պայթյունի հետևանքով մեքենաներ են վնասվել, ըստ ահազանգի՝ տուժածներ չկան»,- հայտնեցին ՆԳՆ-ից։