Հասարակություն

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից հայտնում են.

«Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը խորը ցավով և կսկիծով տեղեկացնում է, որ 2025թ. ապրիլի 26-ին Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի է ունեցել ողբերգական պատահար, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի շարք հայրենակիցներ։

Այս կապակցությամբ, 2025թ. Ապրիլի 30-ին, ժամը 10:00-ից 13:00 և 15:00-ից 17:00 , սույն դեսպանատանը բացվելու է սգո մատյան»։