Հասարակություն

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենին. ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Նորին գերազանցություն տիկին Քիրստի Նարինենին՝ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքների, գործունեության և վերջին զարգացումների մասին: Ֆինլանդիան մշտապես համագործակցում է ԵՄ դիտորդական առաքելության հետ․ 7 ֆինն փորձագետ աշխատում են Հայաստանում»,-նշված է առաքելության գրառման մեջ։