Հասարակություն

Հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը կարող է խթանել տնտեսական աճը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ հայ-ամերիկյան տեխնոլոգիական կապերի ամրապնդման շրջանակում դեսպան Քվինը հանդիպեց ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանի հետ։

Ի դեպ, 2024թ․-ից ServiceTitan-ի բաժնետոմսերը գնանշված են ՆԱՍԴԱՔ-ում։ Ընկերության հաջողության պատմությունը փաստում է, թե ինչպես կարող է հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը խթանել երկու երկրների տնտեսական աճը։