Հասարակություն

Շենգավիթի դատարանում քննչական գործողություններ են կատարվում

Շենգավիթի դատարանում քննչական գործողություններ են կատարվում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դատաքննությունն ընդմիջվել է, որից հետո դատարանի քարտուղարն ասել է, թե այն հետաձգվում է անորոշ ժամանակով։ Ըստ տարածված լուրերի, դատավորին բերման են ենթարկել։

Հակակոռուպցիոն կոմիտեից Radar Armenia-ին տեղեկացրին, որ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում դատարանում իրականացվում են քննչական գործողություններ։

Նշենք, որ ավելի վաղ, հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական