Ապրիլի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի փրկարարներ, ինչպես նաև Թիավարության ֆեդերացիայի մեծ թվով թիավարներ շարունակել են Ուկրաինայի անչափահաս քաղաքացու դիակի հայտնաբերման աշխատանքները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն մի քանի ժամ է՝ որոնողական աշխատանքները Հրազդան կիրճից ուղղություն են վերցրել դեպի Երևանյան լիճ, և թիավարներն իրենք են ցանկություն հայտնել մասնակցելու որոնողական աշխատանքներին, որը ընդգրկված է մի քանի կիլոմետր:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել էր Հրազդան գետը։