Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16․271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) հետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 91․1 հազար դրամ է: