Հասարակություն

«Նախարարը նշված մեքենայում չի եղել, գտնվել է տանը». խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով հրապարակումներին, թե պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենան մխրճվել է կայանված մեքենաների մեջ։

«Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:

Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,- ասված է Թորոսյանի գրառման մեջ: