Ապրիլի 25-ին Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողի մահվան վերաբերյալ հարուցվել է վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՔԿ-ից։
«Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- հայտնեցին քննչական կոմիտեից։
Նշենք, որ օրենքում նշված հոդվածը վերաբերում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելուն։
Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: