Հասարակություն

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը:

2005 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տարի անցկացվում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության մասին:

Իմունականխարգելումը՝

• Հանրային առողջապահության ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է։
• Պատվաստումները պաշտպանում են մարդուն՝ կյանքի բոլոր փուլերում:
• Ապահովում է առավելագույն պաշտպանություն հիվանդություններից՝ նվազագույն ներդրումներով:

Կարևոր փաստեր՝

• Պատվաստումն ամենաապահով և արդյունավետ միջոցն է հիվանդություններից պաշտպանվելու համար։
• Հիվանդանալու և դրա բարդությունների ռիսկը մի քանի անգամ բարձր է, քան պատվաստման հնարավոր բարդություններինը:

Վիճակագրություն և արդյունքներ Հայաստանում`

• Պատվաստումների շնորհիվ 1995 թվականից պոլիոմիելիտ չի արձանագրվել, իսկ 2002 թվականից՝ Հայաստանը համարվում է «պոլիոմիելիտից ազատ» կարգավիճակ ունեցող երկիր:
• Դիֆթերիայի վերջին դեպքը գրանցվել է 2000 թվականին։
• 2007 թվականից կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր չեն գրանցվել, չնայած 2023 թվականին գրանցվել է բերովի դեպքով պայմանավորված բռնկում:
• 1999թ. պատվաստումների ներդրումից հետո հեպատիտ Բ-ի սուր դեպքերի կտրուկ նվազում՝ շուրջ 140 անգամ: