Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակում 2025 թվականի ապրիլի 28-ից 30-ը` ժամը 10։00-ից 16։00-ը, կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում։
Վերջինիս նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։
Շարժական պատվաստումային կետում կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները հետևյալ պատվաստանյութերով․
- ԱԴՓ-Մ՝ դիֆթերիայի, փայտացման դեմ
- ԿԿԽ՝ կարմրուկ, կարմրախտի, խոզուկի դեմ
- Սեզոնային գրիպի դեմ
- Կորոնավիրուսային հիվանդության դեմ
- ՄՊՊ՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ։