ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել թանգարանի տնօրեն Ջեբրայիլ Նոքանդեի հետ:
Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Կողմերը կարևորել են Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև համագործակցության ակտիվացումը, անդրադարձ է կատարվել համատեղ նոր ծրագրեր անցկացնելու հնարավորություններին: