Հասարակություն

Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում բնակիչների բնականոն կյանքը շարունակվում է․ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում: Բնակիչների բնականոն կյանքը շարունակվում է, անկախ այն բանից, որ գիշերը լսվում են կրակոցների ձայներ: Բնականաբար դա առաջացնում է բնակիչների մոտ անհանգստություն, սակայն ոչ տագնապ:

Նրանք շարունակում են աշխատել ու շենացնել մեր սահմանը: Գյուղում աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Այս վճռական, ինքնավստահ ու նվիրված մարդիկ մեր սահմանապահն են: Քանի դեռ իրենք ուժեղ են, ուժեղ ենք մենք, մեր պետությունը: Այս ժամանակավոր դժվարությունը անպայման հաղթահարելու ենք և ամրանալու ենք»:

Տեսանյութը՝ այստեղ