Հասարակություն

Այրվել է խանութի 80 քմ հատվածը․ մանրամասներ խանութում բռնկված հրդեհից

Ապրիլի 27-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ շինության 1-ին հարկում գտնվող խանութ-սրահում (մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, մարվել՝ 11։50-ին։ Այրվել է խանութի 80 քմ հատվածը և ջերմահարվել՝ 70 քմ հատվածը։

Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։