Հասարակություն

Նարեկ Մկրտչյանը Չինաստանում այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների համակարգման գրասենյակ

Չինաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Չժեցզյան նահանգում գործող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված շուրջ 600 անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակ։

Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այստեղ մշակվում են կենտրոնների կառավարման ուղեցույցներ, շահառուներին փոխանցվում են անկախ կենցաղավարման և ձեռներեցության, աջակցող միջոցների օգտագործման հմտություններ, իրակացվում են խնամողների, վերականգնողաբանների և այլ մասնագետների վերապատրաստումներ։

Այցի ընթացքում ձեռք է բերվել այս ուղղությամբ համագործակցության պայմանավորվածություն։