Հասարակություն

Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ կգործի

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։

 Այսուհետ՝

Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի
 Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ

 Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն
«Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։

Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին։

 Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ»։