Հասարակություն

Ծառը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա

Ապրիլի 26-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է կայանած Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա և խոչընդոտում է երթևեկությանը։ Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը․ ավտոճանապարհը երթևեկելի։