Հասարակություն

Սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը: Սա երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»: