Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ը, մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 27-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 28-30-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: