Հասարակություն

«Բազմաբնակարան շենքերի պատշգամբները սեփականատիրոջ սեփականությունն են»․ Շենգավիթ վարչական շրջանը՝ փլուզման մասին

«Բազմաբնակարան շենքերի պատշգամբները սեփականատիրոջ սեփականությունն են»․ Շենգավիթ վարչական շրջանը՝ փլուզման մասին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցի համար 66 շենքում պատշգամբը փլուզվել ու քաղաքացին ընկել է ցած, որի հետևանքով ստացել է վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և հետագայում նմանատիպ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով՝ Շենգավիթ վարչական շրջանը քաղաքացիներին կրկին անգամ իրազեկում է՝ բազմաբնակարան շենքերի պատշգամբները հանդիսանում են բնակարանի սեփականատիրոջ սեփականությունը և դրա պահպանման, վերանորոգման աշխատանքները պետք է իրականացնի բնակարանի սեփականատերը։

«Միաժամանակ հայտնում ենք, որ վարչական շրջանի կողմից, որպես բարի կամքի դրսևորում, յուրաքանչյուր տարվա ծրագրերով իրականացվում են վթարային պատշգամբների վերանորոգման և ամրացման աշխատանքներ՝ սահմանափակ քանակությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական