Ապրիլի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նորագավիթ 7-րդ փողոցի 17-րդ տան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի և 36-ամյա Էրիկ Շահբազյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդներից Ա. Հովհաննիսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում, իսկ Է. Շահբազյանի ավտոմեքենան եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և բախման պահին նա ավտոմեքենայում չի գտնվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Է. Շահբազյանը հանրությանը հայտնի բլոգեր «Թու, թու, թու լավա»-ն է։