Հասարակություն

ԶՈւ-ում ծառայության հետ կապված մահվան դեպքերը նվազել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2024 թվականի ընթացքում ՀՀ ԶՈւ-ում զինծառայության հետ կապված մահվան 27 դեպք է արձանագրվել։ 2023 թվականին թիվը կրկնապատիկ էր՝ 54. այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ասել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք, նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11.2 %-ով։ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք։ 

«Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63.6%-ը՝ հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53.7%-ը զինվորական, 616-ը կամ 46.3%-ը՝ այլ հանցագործություններ»,- մասնավորապես նշել է Վարդապետյանը։