Հասարակություն

Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է

Այս տարվա առաջին եռամսյակում, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1%-ով. Radar Armenia-ն տեղեկացավ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 10.5%-ով,

շինարարության ծավալը՝ 13.6%-ով, 

ծառայությունների ծավալը՝ 11.5%-ով, 

առևտրի շրջանառությունը՝ 6%-ով, 

էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.8%-ով, 

սպառողական գների ինդեքսը՝ 2.5%-ով, 

արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.1%-ով։

էապես նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը․ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 54.2 %-ով։ Արտահանումը նվազել է 61.8%-ով, ներմուծումը՝ 47.9%-ով։ 

Նվազել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 18.5%-ով։

Անժելա Պողոսյան