Հասարակություն

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են. այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Հիմք  ընդունելով   Սահմանադրական   դատարանի  դատավոր  Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական   դատարանի   դատավոր  Վահե Գրիգորյանի  լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած արձանագրության մեջ: