Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 26-ի և 27-ի ցերեկը, 28-29-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
Երևանում ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը, 29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։