Հասարակություն

ԵԽ մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

ԵԽ մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ 

ԵԽ պատգամավորներ՝ Նատալի Լուազոն, Ժորդան Բարդելան, Լորան Կաստիլյոն, Նիկոլա Բեյը, Ռայնհոլդ Լոպատկան, Նիլս Ուշակովսը, Մարիա Զախարիան գրառումներ են կատարել X-ի իրենց էջերում։

Նատալի Լուազոն նշել է, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ոգեկոչելը զոհերին հարգանքի տուրք մատուցելու, նրանց նահատակությունը չմոռանալու և և հայ ժողովրդի՝ խաղաղության ու ապահովության մեջ ապրելու պարտավորությունն ապահովելու միջոց է:

ԵԽ մեկ այլ պատգամավոր Ժորդան Բարդելան իր գրառման մեջ նշել է, որ Ֆրանսիան և Եվրոպան պարտավոր են չհրաժարվել Հայաստանից և հայերից՝ ժողովրդավարական, քրիստոնեական և եվրոպական երկրից, եղբայրական ու բարեկամ ժողովրդից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական