Հասարակություն

Ավտովթար-վրաերթ՝ Երևանում

Ապրիլի 24-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհահատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Տիգրան Ս.-ի վարած Lexus մակնիշի և Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Զ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված մայթում կանգնած հետիոտնին, ապա կոտրել խաչմերուկը կարգավորող՝ հետիոտների համար տեղադրված լուսակիրը և դուրս եկել երթևեկելի գոտուց։

Վրաերթի ենթարկվածին բժիշկները տեղափոխել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։