Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու և համապատասխան գիտական արդյունք ապահովելու համար: Միջազգային համաժողովը կկազմակերպի ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը:
Այն հնարավորություն կտա միջազգային հերթական կարևորագույն գիտաժողովի անցկացման, գիտության տվյալ ուղղությամբ բազմաթիվ զեկուցումների, քննարկումների, ինչպես նաև կնպաստի Հայաստանում և արտերկրում աստղագիտական ժառանգության ուսումնասիրմանը, մշակութային ժառանգության պահպանման գործում մասնագիտացված օտարերկրյա կազմակերպությունների և կառույցների հետ գիտական համագործակցության ամրապնդմանը: