Այսօր Երևանում 38 համարի ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով»,- հայտնեցին ՔԿ-ից։
Քրեական վարույթը հարուցվել է առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և խուլիգանության համար։
Հիշեցնենք, որ այսօր ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ ձախ ուսի կտրած-ծակած վնասվածքով անձը տեղափոխվել է հիվանդանոց։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացրել էին, որ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։