Հասարակություն

Հայտնաբերվել են արգելված իրեր

Հայտնաբերվել են արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկել են կալանավորված անձ Ս. Հ.-ի անվամբ ներկայացված սառնարանը:

Արդյունքում՝ սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 14 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 8 լար և 1 լիցքավորիչ, 3 wi-fi սարք, 2 բաժանորդային քարտ և բջջային հեռախոսի 4 պաշտպանիչ: Նախապատրաստվում են նյութեր:

Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական