Անզեն աչքով կարելի է նկատել՝ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները. Կառավարության նիստում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք նաև սրա մասին վկայող ապացույց ունենք. կանանց ներգրավվածության առումով տեխնոլոգիական ոլորտում աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենք, եթե ոչ՝ ամենաբարձրը։ Սա իմ ասած տեսական թեզի գործնական արտահայտումն է։ ՏՏ համակարգն այն եզակի տեղերից է, որ առանց կրթական մինիմումի հնարավոր չէ ներգրավվել և աշխատել»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կանանց ակտիվության զարգացումը նաև կարևոր է տնտեսության և աղքատության հաղթահարման համար․
«Այսօր բազմաթիվ ընտանիքներ կապրեին ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային։ Այդ խնդիրը կա ամենուր, ներառյալ՝ Երևանում»,- նշեց Փաշինյանը։