Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կփոխադրեն դեպի Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններ։ Նախագիծը Կառավարության նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է ավիաընկերությանը ամեն նոր ուղղությունից փոխադրած և ՀՀ մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորի համար՝ հետևյալ սահմանաչափով. Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի համար 1 ուղևորի դիմաց՝ 15000 դրամ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի համար՝ 20000 դրամ»,- նշեց Խուդաթյանը։