Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ․

«Ցնցված ենք Պահալգամի ավերիչ ահաբեկչության լուրից։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է՝ ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,-ասված է ցավակցական գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա։ Լրատվամիջոցները հայտնում են 26 զոհի մասին